Երևանի «Փյունիկն» ու «Ուրարտուն» շնորհակալություն են հայտնել երկրպագուներին՝ եվրագավաթային խաղերում աջակցության համար:
«Շնորհակալություն աջակցության համար»,-գրել է «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը, որը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում էստոնական «Նարվա Տրանսի» հետ առաջին խաղն անցկացրել է Աբովյանում և 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարել:

«Ուրարտուն» ՉԼ որակավորման առաջին փուլում սեփական հարկի տակ զիջեց «Զրինսկին»:
«Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար: Ուրախ ենք տեսնել մեր մարզադաշտը լեփ-լեցուն ու զգալ ձեր աջակցությունը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
























































