«Վեսթ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամական արձագանքել է թիմակից Դեկլան Ռայսի՝ Լոնդոնի «Արսենալ» հնարավոր տեղափոխությանը։
«123 միլիոն եվրո Դեկլանի համար. Շատ քիչ է։ Նա հիանալի խաղացող է, նա ինձ հիշեցնում է Սթիվեն Ջերարդին: Նա լավագույն կիսապաշտպանն է, որի հետ երբևէ խաղացել եմ»,- Սկամակկայի խոսքերն է մեջբերում La Gazetta dello Sport-ը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։























































