«Չելսիի» նախկին մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոստովանել է, որ լոնդոնյան թիմը գլխավորելու ընթացքում ցանկանում էր թիմ հրավիրել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին:
«Ես ուզում էի պայմանագիր կնքել Դեկլան Ռայսի հետ: Ես վստահ էի, որ այս տղան կլինի «Չելսիի» ավագը առաջիկա 10 տարիներին։ Ամեն դեպքում, դա տեղի չունեցավ»,- Լեմպարդին խոսքն է մեջբերել լրագրող Սթիվեն Բարթլետը։
Նշվում էր, որ 24-ամյա Ռայսը նոր մրցաշրջանը կանցկացնի Լոնդոնի «Արսենալի» կազմում։ Նրա տեղափոխությունը «զինագործների» կազմ կլինի ամենաթանկ տրանսֆերը բրիտանացի խաղացողների համար: Գործարքի գումարը կազմելու է ավելի քան 125 միլիոն եվրո:
Ռայսը «Չելսիի» սան է, սակայն «Վեսթ Հեմի» կազմում է ավելի քան 10 տարի։ Անցած մրցաշրջանում նա Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը, իսկ «Վեսթ Հեմի» հետ հաղթել է Կոնֆերենցիաների Լիգան։ Նրա պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։























































