«Չելսին» չի ցանկացել պայմանագիր կնքել իր նախկին վինգեր Վիլիանի հետ, հայտնում է լրագրող Նաթան Գիսինգը Twitter-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչներն իրենց հաճախորդի ծառայություններն են առաջարկել «արիստոկրատներին», սակայն լոնդոնցիները հրաժարվել են։ 34-ամյա խաղացողը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Վիլիանը «Չելսիում» խաղացել է յոթ տարի (2013-ից 2020 թվականներին)։ Լոնդոնյան ակումբի կազմում նա նվաճել է Պրեմիեր լիգայի երկու տիտղոս՝ Լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը և Եվրոպայի լիգան։
2022/2023 մրցաշրջանում Վիլիլանը «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։























































