«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Ժոաու Ֆելիքսի ծառայություններով։
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ հղում անելով ABC-ին, մանկունիանցիներն արդեն կապի են հաստատել կիսապաշտպանի շրջապատի հետ, սակայն «Ատլետիկոն» դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել։
Մադրիդյան ակումբը ցանկանում էր պորտուգալացուն նախամրցաշրջանի մեկնարկից առաջ ուղարկել այլ թիմ, բայց չստացվեց, ուստի այժմ նա աշխատում է ակադեմիայի խաղացողների հետ։
Ֆելիքսով հետաքրքրված են նաև «Նյուքասլը» և «Ասթոն Վիլլան», սակայն Ժոաուն ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում հանդես եկող թիմում։ Դա նշանակում է, որ բիրմինգեմյանը ակումբի համար դժվար կլինի ձեռք բերել խաղացողին։ «Ասթոն Վիլլան» հանդես է գալու Կոնֆերենցիաների լիգայում։
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև ՊՍԺ-ն։























































