Goal հրատարակությունը կազմել է Գլեյզեր ընտանիքի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» ամենատապալված տրանսֆերների վարկանիշը։
Մանկունիացիների ակումբը 2005 թվականից է պատկանում Գլեյզերների ընտանիքին։ Նրանց օրոք «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերների վրա ծախսել է ավելի քան 2 միլիարդ եվրո: Ծախսերի առումով «Յունայթեդի» համար ռեկորդային է եղել 2022 թվականի ամառը, երբ «կարմիր սատանաները» ավելի քան 245 միլիոն եվրո են ծախսել նոր խաղացողների վրա:
Գլեյզերների ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» ամենատապալված տրանսֆերների վարկանիշը հետևյալն է.
1) Ալեքսիս Սանչես (2018 թվականին «Արսենալից»)
2) Անխել Դի Մարիա (2014 թվականին Մադրիդի «Ռեալից»)
3) Ռոմելու Լուկակու (2017 թ. «Էվերթոնից»)
4) Պոլ Պոգբա (2016թ. «Յուվենտուսից»)
5) Ջեյդոն Սանչո (2021 թ․ Դորտմունդի «Բորուսիայից»)
6) Հարի Մագուայր («Լեսթերից» 2019 թ.)
7) Մեմֆիս Դեպայ (ՊՍՎ Էյնդհովենից 2015 թ.)
8) Ռադամել Ֆալկաո (2014/2015 մրցաշրջանում վարձավճարով «Մոնակոյից»)
9) Վիլֆրիդ Զահա («Քրիսթալ Փելասից» 2013 թ.)
10) Դոնի վան դե Բեկ («Այաքսից» 2020 թ.)























































