«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն հրաժեշտ է տվել դարպասապահ Դավիդ Դե Խեային։
Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր իսպանացի դարպասապահի՝ ազատ գործակալի կարգավիճակով թիմից հեռանալու մասին։
«Վերջին 9 տարիների ընթացքում քեզ հետ խաղալը պատիվ էր: «Յունայթեդի» լեգենդ:
Հաջողություն նոր փուլում։ Մենք կկարոտենք քեզ, բայց ոչ քո երաժշտությունը»,- գրել է Շոուն սոցիալական ցանցերում։























































