«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է 24-ամյա կիսապաշտպան Մեյսոն Մաունթի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը։
«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել Մաունթի հետ, բայց մենք պետք է առաջ գնանք: Անցյալն անցյալ է։
Ֆուտբոլիստները պատրաստ են առաջընթացի։ Մենք որակ ունենք և պատրաստվում ենք այն ավելացնել»,- ասել է Պոչետինոն մամուլի ասուլիսի ժամանակ։
«Չելսին» Պոչետինոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին հայտարարել է 2023 թվականի մայիսին։ Արգենտինացին իր պարտականությունները ստանձնել է հուլիսի 1-ից։























































