«Լացիոյի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է հայտնվել Լոնդոնի «Չելսիում»։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա խաղացողին լոնդոնյան ակումբին առաջարկել է նրա գործակալ Մատեյա Կեժմանը։ Մատեո Կովաչիչի հեռանալուց և Մեյսոն Մաունթի մոտալուտ հեռանալուց հետո արիստոկրատները նոր կիսապաշտպաններ են փնտրում: Նրանք վաղուց թիրախավորել են «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» խաղացող Մոյսես Կայսեդոյին, ինչպես նաև «Սաութհեմփթոնի» Ռոմեո Լավիային: Այս թեկնածուներն ավելի նախընտրելի են «Չելսիի» համար, քանի որ նրանք ավելի երիտասարդ են, սակայն հնարավոր ձեռքբերումների ցանկում է նաև սերբ կիսապաշտպանը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 50 միլիոն եվրո:























































