«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն հայտնել է, որ խնդրել է «քաղաքայինների» ղեկավարությանը պայմանագիր կնքել Սադիո Մանեի հետ։
«Ես միշտ ցանկացել եմ խաղալ նրա հետ: Երբ ես «Սիթիում» էի, նա խաղում էր «Սաութհեմփթոնում»: Ես բարձր էի գնահատում նրան և խնդրեցի ղեկավարության որոշ մարդկանց գնել նրան: Բայց չստացվեց:
Հետո Կլոպը մտածեց ստանալ նրան, և տեսեք, թե ինչ արեց նա «Լիվերպուլի» համար, նա հիանալի էր: Ինձ դուր է գալիս նա որպես խաղացող։ Այն, թե ինչպես է գլուխ հանում ամեն ինչից, և այն աջակցությունը, որը նա ցուցաբերում է իր երկրի մարդկանց, անհավանական է:
Երբեմն ես խելագարվում եմ, երբ կարդում եմ նրա մասին լրատվամիջոցներում: Լրագրողները նրան հարցնում են. «Ինչո՞ւ չունես «Ֆերարի» և մեկ այլ բան: Եվ նա պատասխանում է. «Ինձ դա պետք չէ, ես կնախընտրեի սովորական մեքենան «Ֆերարիից» »: Եվ հետո տեսնում ենք, թե ինչպես է նա բարեգործություն անում իր հայրենիքում։ Նա հիանալի օրինակ է»,- Տուրեի խոսքերն է մեջբերում BBC-ն:























































