«Չելսիի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն մեկնաբանել է ուկրաինացի վինգեր Միխայիլ Մուդրիկի հեռանկարները լոնդոնյան ակումբում։
«Կարծում եմ, որ Մուդրիկը ամեն ինչ ունի իր ունակությունները ցուցադրելու համար, նա պարզապես պետք է համբերատար լինի և քրտնաջան աշխատի իր հնարավորությունը ստանալու համար: Պրեմիեր լիգան շատ մրցունակ առաջնություն է, այն աշխարհի լավագույն լիգաներից մեկն է։
Նրա համար վճարված գումարը լրացուցիչ ճնշում է։ Բայց ես չեմ կարծում, որ այս գումարը քեզ ավելի լավ խաղացող է դարձնում, դա պարզապես լրացուցիչ ճնշում է»,- Շևչենկոյի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։
Մուդրիկը «Չելսի» տեղափոխվեց այս տարվա հունվարին 70+30 (բոնուս) միլիոն եվրոյի դիմաց։ 2022/2023 սեզոնի երկրորդ կեսում նա արիստոկրատների կազմում 17 հանդիպում անցկացրեց բոլոր մրցաշարերում, որոնցում երկու գոլային փոխանցում կատարեց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 60 միլիոն եվրո։























































