«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի ծառայություններով:
Բրիտանացիներն այս առիթով առաջին առաջարկն են արել իտալացիներին։ Մանչեսթերյան թիմը փորձեց ձեռք բերել խաղացողին 40 միլիոն եվրոյով՝ 5 միլիոն հավելավճարով, սակայն միլանցիները մերժեցին։ Ներաձուրիները ցանկանում են մինչև 60 միլիոն, իսկ 50 միլիոնը պետք է լինի ֆիքսված գումարի տեսքով: Թիմերը շարունակում են բանակցությունները։























































