«Ռոման» հետաքրքրված է «Վեսթ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամակիի ծառայություններով, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբը դիտարկում է 24-ամյա իտալացուն գնելու հնարավորությամբ վարձակալելու հնարավորությունը։ Գնման տարբերակը կարող է պարտադիր դառնալ, եթե հարձակվողը մրցաշրջանում որոշակի քանակությամբ գոլեր խփի:
Հաղորդվում է նաեւ, որ հարձակվողի տրանսֆերի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին։
2022/23 մրցաշրջանում Սկամական «Վեսթ Հեմի» կազմում անցկացրած 27 խաղում 8 գոլ է խփել։























































