Սլովենիայի Գրադեց քաղաքում կայացավ Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության երիտասարդական փուլի մրցաշար:
Հայաստանի ներկայացուցիչ, հրազդանցի Վահե Աղասյանը 60 կգ ունեցավ չորս հաղթանակ, մեկ պարտություն և գրավեց երրորդ տեղը:
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Արտակ Թորոսյանը զբաղեցրեց հինգերորդը: