«Չելսին» մտադիր է բաժանվել գանացի պաշտպան Աբդուլ Բաբայից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը պետք է խզվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Դրանից հետո գանացին ազատ տրանսֆերով կմեկնի ՊԱՕԿ: Հունական ակումբի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Բաբան «Չելսիում» է 2015 թվականի օգոստոսից։ Ընդհանուր առմամբ, խաղացողը լոնդոնցիների կազմում անցկացրել է ընդամենը 15 հանդիպում իր դեբյուտային 2015/2016 մրցաշրջանում։ Դրանից հետո նա խաղացել է «Շալկեում», «Ռեյմսում», «Մալյորկայում», ՊԱՕԿ-ում և Ռեդինգում:
2022/2023 մրցաշրջանում գանացի պաշտպանը «Ռեդինգի» կազմում 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։























































