«Նյուքասլ Յունայթեդը» հայտարարել է «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի հետ պայմանագիր կնքելու մասին:
23-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։
«Կաչաղակները» չեն նշել տրանսֆերի գումարը, սակայն ավելի վաղ հայտնի է դարձել, որ «ռոսոներիները» կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց ստանալու են 70 մլն եվրո և բոնուսներ։























































