«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն խոսել է կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի տեղափոխության մասին։
22-ամյա Սոբոսլայը դարձավ «կարմիրների» երկրորդ ձեռքբերումը ամառային տրանսֆերային պատուհանում՝ արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերից հետո։
Ինչպես հաղորդում է Transfermarkt-ը, մերսիսայդցիները Հունգարիայի հավաքականի խաղացողի համար «Լայպցիգին» վճարել են 70 միլիոն եվրո: Այսպիսով, նա ընդգրկվել է ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերների լավագույն եռյակում
«Մենք արդեն մի փոքր ճանաչում ենք Սոբոսլային որպես մրցակից, քանի որ «Զալցբուրգի» հետ մենք մի քանի իսկապես բարդ հանդիպում ենք անցկացրել, որոնց նա մասնակցել է: Կարծում եմ, բոլորը, որոնք տեսան այդ հանդիպումները, հասկացան, որ նույնիսկ այն ժամանակ նա իսկապես հետաքրքիր խաղացող էր։
Դոմինիկը դեռ շատ երիտասարդ է։ Նրան մեծ առաջընթաց է սպասվում, և դա նշանակում է, որ բոլորս պետք է լինենք համբերատար և ժամանակ տանք նրան, որպեսզի նա փայլի մեր թիմում:
Ես շատ երախտապարտ եմ բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն ունեցան այս տրանսֆերն իրականացնելու գործում: Այս ձեռքբերումը մեր ներկայի, ինչպես նաև ապագայի համար է: Եվ այն աշխատանքը, որը ներդրվել է դրա վրա, անգին է»,- Կլոպի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։























































