Մինսկի փոխարեն Վահե Գևորգյանի գլխավորած թիմը հավաք կանցկացնի Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ հուլիսի 4-ին կմրցի «Վանի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 7-ին «Ալաշկերտ» մարզադաշտում կընդունենք Իրանի Բարձրագույն խումբը ներկայացնող Mes Rafsanjan թիմին։
Ստուգողական խաղերից հետո «Ալաշկերտը» սեփական ստադիոնում կշարունակի նախապատրաստվել Կոնֆերենցիաների լիգայում Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» թիմի հետ դիմակայությանը:
Առաջին խաղը կկայանա հուլիսի 13-ին «Ուրարտու» մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Չեռնոգորիայում:
Շուտով կհայտարարենք նոր տրանսֆերների մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։