Լեհաստանում ավարտին մոտեցող Եվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են միայն թեքբոլիստները:
Այսօր՝ հունիսի 30-ին, թիմային միքսում հանդես են եկել Քրիստինե Մանգասարյանն ու Ռաֆայել Վարդանյանը. նրանք ընդգրկվել են B խմբում, որտեղ մրցել են Սերբիայի, Խորվաթիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ: Սերբերից կրած 0-2 հաշվով պարտությունից հետո Քրիստինեն ու Ռաֆայելը տպավորիչ հաղթանակներ են տարել նաև խորվաթ, ապա ուկրաինացի զույգի նկատմամբ ու դուրս են եկել քառորդ եզրափակիչ:
1/4-ում արդեն Հայաստանի ներկայացուցիչները մրցել են խորվաթ մարզիկների հետ ու 1-2 հաշվով ցավալի պարտություն կրելով՝ լքել են պայքարը:
Վաղը՝ մրցումային վերջին օրը, տղաների միքսում իրենց ուժերը կդրսևորի Գոռ Սարգսյան-Ռաֆայել Վարդանյան երկյակը: