Մյունխենի «Բավարիան» 70 միլիոն եվրո է առաջարկել «Տոտենհեմին» հարձակվող Հարի Քեյնի համար, հայտնում է The Athletic-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» դրական բանակցություններ է վարել հարձակվողի հետ և նրան դարձրել ամառային տրանսֆերային պատուհանի առաջնահերթ թիրախ։
Անգլիացի հարձակվողի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
29-ամյա Քեյնը 38 խաղում 30 գոլով զբաղեցրել է 2-րդ տեղը Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի ռմբարկուների ցանկում:
























































