ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:
Ինչպես հայտնում է Sport-ը՝ խաղացողը կատալոնական ակումբում խաղալու ցանկության մասին հայտնել է իր գործակալի միջոցով։
Նշվում է, որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստին շատ դժվար կլինի միանալ թիմին։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին այս տրանսֆերն անհրաժեշտ չի համարում, քանի որ կարծում է, որ նախ, պետք է ուժեղացնել այլ դիրքեր։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նեյմարը տրանսֆերի է հանվել, և նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ։
Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
























































