Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Մանրամասներն՝ այստեղ։
Այս խաղում իրենց ակտիվում դուբլ գրանցեցին Հայաստանի հավաքականի հարձակվողներ Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը։
Հայ ֆուտբոլիստների հաջող ելույթներին արձագանքել են նաև նրանց ակումբները՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» (Ռանոս) և «Կոլամբուսը»(Սելարայան)։
Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական և երկրորդ խաղում անընդմեջ դուբլ է ձևակերպում։ Նա մեր ընտրանու կազմում իր նորամուտի խաղում դուբլ էր ձևակերպել Կիպրոսի հետ ընկերական խաղում։
Իսկ Սելարայանն ընդհանրապես առաջին գոլերն է խփում մեր ընտրանու կազմում, այս խաղում իր ակտիվում գրանցելով նաև գոլային փոխանցում։