«Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ 33-ամյա Օգնյեն Չանչարևիչը, որն արդեն 5 տարի է՝ խաղում է Հայաստանում՝ «Ալաշկերտում», ՀՀ քաղաքացիություն է ստացել և առաջին անգամ հրավիրվել ազգային հավաքական։
Այսօր՝ հունիսի 16-ին, կկայանա Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Ուելսի և Հայաստանի հավաքականները։
Խաղը կկայանա Ուելսի «Քարդիֆ Սիթի» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի 22։45-ին։ Հայաստանանի հավաքականի մեկնարկային կազմը՝ ստորև․
Չանչարևիչ — Թիկնիզյան, Չալըշըր, Մկրտչյան, Հարությունյան, Դաշյան — Իվու, Սելարայան, Սպերցյան, Բարսեղյան — Հրանտ-Լեոն Ռանոս