«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա գաբոնցու տրանսֆերին հավակնում են միանգամից չորս սաուդյան թիմեր։ Հարձակվողի պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա նաև կարիերան «Բարսելոնայում» շարունակելու տարբերակ ունի և նշվում էր, ֆուտբոլիստը դեմ չէր Լա լիգա վերադառալուն։
Օբամեյանգը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
























































