Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Փյունիկին»։
Առաջինը գոլ խփեցին տանտերերը: Հաշիվը բացեց Եդիգարյանը: Մինչև ընդմիջման գնալը Օտուբանջոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 77-րդ րոպեին Յուրիչը հստակ իրացնելով 11 մետրանոցը՝ հաղթանակ պարգևեց իր թիմին:
Այսպիսով, երկրորդ տեղը զբաղեցրած «Փյունիկը» առաջնությունն ավարտեց 80 միավորով: 4-րդ տեղը զբաղեցրած «Ալաշկերտն» ունի 66 միավոր: