Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 36-րդ տուրի «Ուրարտու» — «Արարատ» հանդիպումը, որը նշանակված էր հունիսի 6-ին «Ուրարտու» մարզադաշտում, ժամը 17։00-ի փոխարեն կմեկնարկի 19։00-ին։ Այս մասին հայտնում է նորընծա չեմպիոն «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։
Հավելենք, որ հանդիպման վերջում թիմին կհանձնվի չեմպիոնական գավաթը։ «Ուրարտուն» մեկ տուր առաջ ապահովել էր չեմպիոնությունը 2022/23 թթ․մրցաշրջանում՝ հաղթանակի հասնելով «Փյունիկի» նկատմամբ։