Հարձակվող Ալեքսանդր Գլիշիչն ավարտում է իր ելույթները Երևանի «Արարատի» կազմում: Լրացել է ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ալեքսանդր Գլիշիչն «Արարատին» էր միացել 2022 թվականի ամռանը: Բոլոր մրցաշարերում նա «Արարատի» կազմում մասնակցել է 20 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Ալեքսանդր Գլիշիչին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում:
«Շնորհակալ եմ, «Արարատ»: Ինձ համար պատիվ և բացառիկ հաճույք էր այս մարզաշապիկը կրելը: Ամենայն բարիք ապագայում»,- գրել է Գլիշիչը՝ հրաժեշտ տալով երևանյան թիմին: