Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հրաժեշտ է տվել հարձակվող Կարիմ Բենզեմային, որը մրցաշրջանի ավարտից հետո որոշել է հեռանալ իսպանական ակումբից։
«Բենզիվինի, Վինզեմա… Անունները տարբեր էին: Արդյունքը միշտ նույնն է եղել՝ գոլեր, ուրախություն, տիտղոսներ։ Բայց ամենից առաջ՝ ուսուցում։
Երբ 2018 թվականին Սան-Գոնսալուից ամաչկոտ տղան եկավ Մադրիդ, դու առաջինն էիր, որ ողջունեցիր ինձ։ Ես դա երբեք չեմ մոռանա։ Ես մեծացել եմ քո կողքին։ Մենք հաղթեցինք Իսպանիայի առաջնությունում, դարձանք լավագույնը Եվրոպայում և աշխարհում։ Ես հպարտ էի, երբ ծափահարում էի քեզ «Ոսկե գնդակը» նվաճելու առթիվ:
Այսօր մեր դուետը բաժանվում է, բայց ես միշտ կունենամ մեր համատեղ տեսանյութերը, որոնք ինձ կոգեշնչեն և կհիշեցնեն անմոռանալի ժամանակների մասին:
Կարիմ, մենք քեզ շատ կկարոտենք։ Շնորհակալություն ամեն ինչի համար, լեգենդ»,- գրել է Վինիսիուսը Թվիթերի իր էջում:























































