«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիների ղեկավարությունը կապ է հաստատել լոնդոնցիների հետ՝ 29-ամյա անգլիացու հնարավոր տրանսֆերը քննարկելու համար։ Մադրիդի «Ռեալը» Քեյնին տեսնում է որպես Կարիմ Բենզեմային փոխարինող։
Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո:























































