Չավին «Բարսելոնայի» ղեկավարությանը հորդորել է ավելի շատ լավ խաղացողներ ձեռք բերել։
«Մենք հիանալի մրցաշրջան անցկացրեցինք։ Մենք հասկանում ենք, որ պետք է ուժեղացնենք կազմը, որպեսզի պայքարենք այն մակարդակով, որով դա պահանջվում է, այսինքն՝ պայքարել բոլոր գավաթների համար։ Մեզ բարձր մակարդակի խաղացողներ են պետք։ Մենք շատ բան քաղեցինք այս կազմից:
Մենք հիանալի մրցաշրջան անցկացրեցինք: Այս շաբաթը որոշիչ է լինելու ապագայի համար։
Կարծում եմ, որ պետք է զգալիորեն ուժեղացնենք կազմը»,- «Սելտայից» կրած պարտությունից հետո (1:2) ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը:























































