Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մայիսի 31-ից հունիսի 2-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։
Այս մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
Հավաքին մասնակցելու համար հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հայկ Ղազարյանը, Դավիթ Արտենյանը, Գոռ Կասպարով, Դավիթ Ղիասյան, Էրիկ Ղուլինյան, Արսեն Կարապետյանը, Արթուր Պողոսյանը: