«Բարսելոնան», որը հաղթել է Իսպանիայի առաջնությունում, այս չեմպիոնության համար կստանա 60 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն։
Լա Լիգայում 2-4-րդ տեղերի համար պայքարը շարունակվում է։ Երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կստանա 53 միլիոն եվրո, երրորդ տեղը զբաղեցրածը՝ 46 միլիոն եվրո, իսկ չորրորդ տեղը զբաղեցրած թիմը՝ 39 միլիոն եվրո:
Համեմատության համար նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» ռեկորդային մրցանակային գումար կստանա Պրեմիեր լիգայում հաղթելու համար։ Այս մրցաշրջանի վերջում թիմին կվճարվի մոտ 166 մլն ֆունտ, ինչը լավագույն ցուցանիշն է Անգլիայի առաջնության պատմության մեջ։
Իսկ, օրինակ, Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սաութհեմփթոնը» կստանա ավելի քան 100 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ավելին, քան «Բարսելոնան»՝ Իսպանիայի չեմպիոն դառնալու համար։























































