«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը կտեղափոխվի «Բարսելոնա»: Իսպանական ակումբը առաջիկա մի քանի օրվա ընթացքում կկազմակերպի «գայլերի» կիսապաշտպանի տրանսֆերը 30 միլիոն եվրոյով, գործարքի մեջ կարող է ներառվել նաև հարձակվող Անսու Ֆատին, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները մոտ են Պորտուգալիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնությանն ու այս տրանսֆերը կձևակերպեն մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Նևեշը «Վուլվերհեմփթոնի» վերջին տնային հանդիպումից հետո արդեն հրաժեշտ է տվել երկրպագուներին։
Նևեշը միացել է «Վուլվսին» 2017 թվականին «Պորտուից»: Պորտուգալական թիմի կազմում կիսապաշտպանը պատմության մեջ ամենաերիտասարդ ավագն է եղել։ Նախորդ մրցաշրջանում Նևեշը 40 խաղում դարձել է 6 գոլի և գոլային փոխանցման հեղինակ:























































