Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտնել է, որ սպասում է «սերուցքայինների» կողմից պայմանագրի երկարաձգման մասին պաշտոնական հայտարարությանը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած ֆուտբոլիստը վաղուց ստորագրել է աշխատանքային նոր պայմանագիր ակումբի հետ։
«Ե՞րբ «Ռեալը» կհայտարարի ինձ հետ համագործակցության երկարաձգման մասին։ Ես ևս կցանկանայի նրանց հարցնել այդ մասին, քանի որ շուտով ուզում եմ արձակուրդ գնալ»,,- մեջբերում է Կրոսին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ինսայդերը նշում է, որ իրականում Արքայական ակումբի և 33-ամյա գերմանացու միջև նոր պայմանագիրը կնքվել է երկու ամիս առաջ։ Մնում է միայն սպասել ակումբի պաշտոնական հայտարարությանը: