«Բարսելոնան» առաջարկել է«Արսենալին» ձեռք բերել հարձակվող Անսու Ֆատիի տրանսֆերը, հայտնում է AS-ը:
Հրատարակության համաձայն՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչները հավանություն են տալիս ֆուտբոլիստի տեղափոխությանը Պրեմիեր լիգա։
20-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։ Նրա գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 49 հանդիպում, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։