Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պեպե Ռեյնան խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի շուրջ ծագած ռասիստական սկանդալի մասին՝ բրազիլացուն խորհուրդ տալով ավելի շատ հարգել մրցակցի երկրպագուներին ու մրցավարներին։
«Վինսիո՞ւսը. որքան քիչ սադրեք մրցակցի երկրպագուներին և որքան քիչ բողոքեք մրցավարների առջև, այնքան ավելի շատ հարգանք կստանաք։ Նա դառնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, բայց կարծում եմ, որ նա պետք է հասունանա և ավելի շատ հարգանք ցուցաբերի իր մրցակիցների նկատմամբ»,- Ռեյնայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Վինիսիուսը ռասիստական սկանդալի կենտրոնում էր հայտնվել Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպումից հետո (0:1):