Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կարող է լքել իր պաշտոնը, հայտնում է Cadena Ser-ը։
Ըստ աղբյուրի՝ մասնագետի ապագան կախված է հունիսի կեսերին Իսպանիայի հավաքականի ելույթներից Ազգերի լիգայում։
Հաղորդվում է, որ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայում և ազգային հավաքականի խաղացողների շրջանում մարզչի հանդեպ վստահություն չկա։
Դե լա Ֆուենտեն Իսպանիայի հավաքականը գլխավորել է 2023 թվականի հունվարին։
Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է հինգ հանդիպում, որոնցում տարել է չորս հաղթանակ և կրել մեկ պարտություն։