«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն մեկնաբանել է կատալոնական ակումբից հնարավոր հեռանալու մասին լուրերը։
«Հստակություն մտցնելու համար կասեմ, որ ես երբեք չեմ խնդրել հեռանալ, ուստի ոչ մի տեղ չեմ գնալու»,- գրել է Կունդեն սոցիալական ցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Marca-ին հայտնի էր դարձել, որ ֆրանսիացին չի ցանկանում խաղալ աջ պաշտպանի դիրքում և այդ մասին տեղեկացրել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիին։ Այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին կատալոնական ակումբից Կունդեի հնարավոր հեռանալու մասին։
Կունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել «Սևիլիայից» 2022 թվականի ամռանը: