Լա լիգայի 36-րդ տուրի խաղում Մադրիդի «Ատլետիկոն» ոչ-ոքի է խաղացել «Էսպանյոլի» հետ (3:3): 1998/1999 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մադրիդցիները չեն կարողացել հաղթել՝ ունենալով երեք գնդակի առավելություն:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ֆերեյրա Կարասկոն խփել է «Ատլետիկոյի» երրորդ գոլն այդ խաղում, բայց «Էսպանյոլը» խաղավարտից 15 րոպե առաջ կարողացել է բեկել խաղի ընթացքն ու ոչ-ոքիի հասնել:
Այսպիսով, «Ատլետիկոն» 1998/1999 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ Իսպանիայի առաջնությունում բաց է թողել հաղթանակը՝ խաղի ընթացքում ունենալով 3 գոլի առավելություն:























































