«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է հարձակվող Անսու Ֆատիի ապագայի մասին լուրերի վերաբերյալ։
«Հենց հիմա մենք դեռ պլանավորում ենք հաջորդ մրցաշրջանը։ Մենք դեռ չենք որոշել, թե ով է հեռանալու, դա նույնպես կախված է ֆինանսական ֆեյր-փլեյից»,–ասել է Չավին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի չեմպիոնությունը։























































