«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կապված ռասիստական բնույթի վիրավորանքների հետ:
«Ո՞վ կպաշտպանի մեզ. Նման բան ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է լինում: Բայց մենք երբեք չպետք է թույլ տանք, որ սա կրկնվի: Մենք շատ օրինակներ ունենք, և ես կարծում եմ, որ այսօր մենք բոլորս համաձայն ենք, որ ոչինչ էլ չի փոխվել:
Մեր դեմ ուղղված բանանները, կենդանիների ձայներն ու բացականչությո՞ւնները: Դա հոգեբանական խնդիր է, և ես կարծում եմ, որ ո՛չ գովազդը, ո՛չ կոչերը չեն փոխի այդ մարդանց: Այս տարվա ընթացքում ես սովորել եմ մեկ բան. եթե մեկն ունի սև սիրտ, ոչ ոք և ոչինչ չի կարող դա փոխել:
Եթե ինստիտիտուները չեն կարողանում ճիշտ որոշումներ գտնել, եկեք փորձենք դա ինքներս անել՝ մեզ համար:
Ես ամբողջովին աջակցում եմ քեզ, եղբայր»,- գրել է Պոգբան՝ դիմելով Վինիսիուսին:























































