Վինիսիուս Ժունիորը կշարունակի հանդես գալ Մադրիդի «Ռեալում», չնայած իսպանացի երկրպագուների պահվածքին։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, եզրային հարձակվողը մտադիր չէ հեռանալ թիմից, և մադրիդցիները չեն պատրաստվում նրան բաց թողնել։
Մոտ ժամանակներս կհայտարարվի նոր պայմանագրի մասին, որը կնքվել է անցյալ տարի։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում 22-ամյա բրազիլացին Լա Լիգայում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ։























































