Լեգենդար Յոհան Կրոյֆի որդին՝ Յորդի Կրոյֆը, ակումբի նախկին ֆուտբոլիստն է, իսկ մինչ վերջերս զբաղեցնում էր «Բարսելոնայի» մարզական տնօրենի պաշտոնը։
Վերջերս նա որոշեց լքել կատալոնական ակումբում զբաղեցրած իր պաշտոնը։ Նա վստահեցնոմ է, որ դա պայմանավորված է իր անձնական կյանքով, այլ ոչ թե մասնագիտական խնդիրներով։
«Սա անձնական որոշում է, որի մասին մտածում էի արդեն մի քանի ամիս։ Ես շատ շնորհակալ եմ ակումբին՝ Չավի Էրնանդեսին և Մատեու Ալեմանիին։ Մաղթում եմ նրանց ամենայն բարիք, հաջողություն։
Չավին երիտասարդ թիմ ստացավ, իսկ ես էլ կգտնեմ իմ ճանապարհը»,- Կրոյֆի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress լրատվական գործակալությունը։























































