«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չի համաձայնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի այն խոսքերի հետ, թե Իսպանիայի առաջնությունը պատկանում է ռասիստներին։
«Չեմ կարծում, որ բանը հասել է նրան, որ պետք էասեն, թե Իսպանիան ռասիստական երկիր է կամ Լա Լիգան՝ ռասիստական առաջնություն, բայց կան ռասիզմի դրսևորումներ, և դրանք պետք է դատապարտվեն: Եթե մենք այնպիսի միջավայրում ենք, որտեղ մեզ վիրավորում են և պատմում ամեն ինչի մասին, դժվար է օրինակ լինել և հակահարված չտալ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը ռասիստական վիրավորանքներ է ստացել Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում։
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Այս մրցաշրջանում Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:























































