«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոստովանել է, որ կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», երբ կատալոնական ակումբը ֆինանսական դժվարությունների մեջ էր:
«Ակումբը ծանր վիճակում էր, և նրանք կարող էին ինձ վաճառել մեծ գումարով։ Նրանք ցանկանում էին դա անել և բանակցում էին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, բայց ես չէի ցանկանում հեռանալ, ուստի մնացի», — դե Յոնգի խոսքերն է մեջբերում NOS.nl-ը:
26-ամյա Դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին Ամստերդամի «Այաքսից»: Կատալոնական ակումբը հոլանդացի կիսապաշտպանի համար վճարել է 86 միլիոն եվրո, իսկ ճգնաժամի ժամանակ «Բարսելոնան» կարող էր վաճառել հոլանդացուն, սակայն նրան խնդրել էր աշխատավարձի կրճատման համաձայնել:
Դե Յոնգի պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Այս մրցաշրջանում նա դարձել է Իսպանիայի չեմպիոն։























































