Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, որը Լա լիգայի 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (0:1), կրկին ռասիստական վիրավորանքների է ենթարկվել։
Նախկին ֆուտբոլիստն ասել է, որ կօգնի իր հայրենակցին պայքարել ռասիզմի դրսևորումների դեմ։
«Եվ կրկին Լա Լիգայում ականատես եղանք ռասիզմի դրսևորմամբ դրվագի, և դարձյալ՝ Վինիսիուսի նկատմամբ: Որքա՞ն երկար կարող է սա շարունակվել: Քանի դեռ կա անպատժելիություն և համաձայնություն, կլինի ռասիզմ: Անընդունելի է, որ մրցավարները, ֆուտբոլի ֆեդերացիան և իշխանությունները շարունակում են անգործության մատնվել, մինչդեռ ավելի մեծ թվով երկրպագուներ են ներգրավվում այդ անհեթեթ ակցիաներին։
Բավական է: Վինի, քո՝ մեր պայքարում, հույսդ ինձ վրա դիր»,- թվիթերում գրել է Ռոնալդոն։























































