Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին քննադատել է «Վալենսիայի» երկրպագուներին՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին արված ռասիստական արտահայտությունների համար։
Բրազիլացին հեռացվել է Լա լիգայի 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (0-1)։
«Մենք բողոքներ ենք ներկայացնում, և ի՞նչ է ստացվում։ Ընդհանրապես ոչինչ։ Միակ լուծումը խաղը դադարեցնելն է։ Սա չի կարող շարունակվել: Նա այն խաղացողն է, ում նկատմամբ ամենաշատն են խախտում կանոնները և ամենաշատը վիրավորվում:
Կարմիր քարտի հետ կապված միջադեպից առաջ և ժամանակ ամբողջ մարզադաշտը վանկարկում էր «կապիկ, կապիկ, կապիկ»: Ես շատ տխուր եմ։ Ես երբեք նման բան չեմ տեսել»,- Անչելոտիին մեջբերում է Marca-ն։























































