«Բարսելոնան» շուտով բանակցություններ կսկսի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ: Կատալոնացիները պատրաստ են երկարաձգել հոլանդացու հետ պայմանագիրը, սակայն աշխատավարձի կրճատմամբ, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսան» մտադիր է պահել խաղացողին, որը նույնպես չի ցանկանում հեռանալ թիմից։ Ֆինանսական խնդիրների պատճառով կատալոնացիները ստիպված են կրճատել դե Յոնգի աշխատավարձը։
26-ամյա կիսապաշտպանի գործող համաձայնագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։
























































