Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»։
Երևանյան թիմի կազմում գոլ խփեցին Օտուբանջոն ու Դեսիրեն:
Այսպիսով, երևանյան թիմը հերթական հաղթանակը ու առաջնության ավարտից 3 տուր առաջ ունի 76 միավոր: Նույնքան միավոր ունի նաև «Ուրարտուն», սակայն Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: