Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնի ծառայություններով, հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով բրազիլացու հետ ծանոթ է «Էվերտոնում» աշխատանքից, կցանկանար խաղացողին տեսնել Արքայական ակումբում։
2022/23 մրցաշրջանում Ռիշարլիսոնը «Տոտենհեմի» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո:























































